Նորություններ

Կատուն  Instagram-ում

Կատուն Instagram-ում

18.06.2015

Աչքերի հազվագյուտ հիվանդության պատճառով այլմոլորակային անունը ստացած կատուն Instagram-ի աստղ է դարձել։ Մաթիլդա անունով կատվի անսովոր տեսքի պատճառը աչքի ոսպնյակի բնածին հազվագյուտ հիվանդությունն է։ Կատուն կորցրել է տեսողությունը, և պետք է վիրահատվի։ Ամենայն հավանականությամբ, նրա աչքերը կհեռացնեն։ Թե որ երկրում է ապրում այլմոլորակային կատուն, հայտնի չէ։ Օրերս կատվի տերերը Մաթիլդայի վիրահատության համար դրամահավաք են կազմակերպել։ Անհրաժեշտ 2.5 հազար դոլարը հավաքվել է 4 օրում։ Գումարի 25 տոկոսը կտրամադրվի բարեգործության։

Comments are closed.