Նորություններ
Microsoft-ը Skype-ի բրաուզերային տարբերակը
22.06.2015
Microsoft-ը Skype-ի բրաուզերային տարբերակ է մշակել, որն աշխատում է առանց հավելվածի ներբեռնման: Web.skype.com հասցեով կայքն արդեն հասանելի է ամբողջ աշխարհում, հանրահայտ հարթակների մեծ մասի, այդ թվում՝ Windows-ի մրցակիցների օգտատերերի համար: Առայժմ սա փորձնական տարբերակն է, սակայն փորձարկմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Նախկինում ծառայությունը հասանելի էր միայն ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում: Այժմ Skype-ից կարող են օգտնվել նաեւ համակարգիչների օգտատերերը՝ Linux ելքային բաց կոդով, իսկ «քրոմբուքերի» օգտատերերը՝ Google-ից օպերացիոն համակարգով:















