Նորություններ
Գիտնականների խորհուրդը
24.06.2015
Օրական ընդամենը երկու կտոր շոկոլադը կարող է շատ օգտակար լինել: Բրիտանացի գիտնականները նման եզրակացության են եկել 12 տարի շարունակ ուսումնասիրելով 21.000 մարդու սննդակարգը: Աբերդինի համալսարանի գիտնականներն նշում են, որ ամեն օր 100 գրամ շոկոլադ ուտելով` մարդ կարող է 25 տոկոսով նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների և 23 տոկոսով էլ` կաթվածի հավանականությունը: Հետազոտությամբ պարզվել է նաև, որ ավելի շատ շոկոլադ սպառողները ավելի երիտասարդ են մնում, ավելի քիչ են կշռում և ավելի մեծ ֆիզիկական ակտիվություն ունեն: Գիտնականները նաև պնդում է են, որ նվազ առողջարար համարվող կաթով շոկոլադը իրականում ոչ պակաս առողջարար է, քան դառը շոկոլադը:















