Նորություններ

Մոլորակի ազդեցիկ կանայք

Մոլորակի ազդեցիկ կանայք

26.06.2015

BBC հեռուստառադիոընկերության նկարահանող խումբը ֆիլմ կնկարահանի մոլորակի ազդեցիկ կանանց մասին։ Նկարահանումներին կմասնակցի նաև Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն։ Նշվում է, որ ֆիլմի հեղինակները ցանկանում են ներկայացնել այն կանանց, ովքեր փոխում են աշխարհը։ Ֆիլմի համար արդեն պատրաստ են Չիլիի նախագահ Միշել Բաչելետի, Շվեդիայի արտաքին գործերի նախկին նախարար Մարգոտ Վալստրոմի, Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդի, Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Հիլարդի մասնակցությամբ տեսարանները։ Պրեմիերան նախատեսված է 2016-ին։

Comments are closed.