Նորություններ

Թութակների  մասին

Թութակների մասին

30.06.2015

Գիտնականները թութակների ուղեղի կառուցվածքում հայտնաբերել են այն կառույցները, որոնք պատասխանատու են ձայների, այդ թվում` մարդու խոսքի իմիտացիայի եզակի ընդունակությունների համար: Այս հայտնագործությամբ հնարավոր է դարձել հասկանալ` էվոլյուցիայի ընթացքում երբ և ինչի համար են թութակները սովորել ձայներ նմանակել: Հետազոտությամբ պարզվել է, որ թութակների ձայնանմանակման ունակությունը ձևավորվել է առնվազն 29 մլն տարի առաջ, երբ թութակների ուղեղում ձևավորվել է գեղգեղանքի երկրորդ կենտրոնը: Այդ ունակությունը թութակների համար հեշտացնում է հաղորդակցությունը. այս կերպ թռչունները ահազանգում են վտանգի մասին, պաշտպանում իրենց տարածքը, գրավում հակառակ սեռին, ճանաչում միմյանց:

Comments are closed.