Նորություններ
Ռիհանան առաջատար է
08.07.2015
Գրեմմիի» մրցանակակիր երգչուհի Ռիհանան դարձել է ոլորտի առաջատարը, քանի որ նրա վաճառված երգերի ընդհանուր քանակը հասել է 100 միլիոն օրինակի: 27-ամյա երգչուհին գլխավորել է թողարկված երգերի համար ամենաշատ մրցանակներն ունեցող կատարողների ցանկը: Երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրել են Թեյլոր Սվիֆթը և Քեթի Փերին։ Նշվում է, որ վարկանշային ցանկում հաշվի է առնվում ԱՄՆ-ում վաճառված երգի օրինակների քանակը: Ռիհանան 10-ամյա կարիերայի ընթացքում 37 երգ է թողարկել, ասված է հաղորդագրությունում:















