Նորություններ

The Beatles-ի  մասին

The Beatles-ի մասին

09.07.2015

Հետազոտողները վստահ են, որ «լիվերպուլյան քառյակի» ճանաչվածության պատճառներից մեկը նրանց երգերի տեքստերն են, որոնց զգալի մասը պատմում է եղանակի մասին: Օքսֆորդի և Սաութհեմփթոնի համալսարանների գիտնականները վերլուծել են The Beatles-ի 308 երգի տեքստերը: Պարզվել է, որ դրանցից 48-ում եղանակի մասին հիշեցում կա: Հետազոտողներից մեկը՝ Սալլի Բրաունը, մեկնաբանում է. «Դա վկայում է այն մասին, որ եղանակի քննարկումը, որը հաճախ համարվում է բրիտանացիների «հոբբին», իրականում ժամանակ անցկացնելու տարածված ձեւ է: Ուսումնասիրելով, թե ինչպես է եղանակի թեման արտացոլվում երաժշտության մեջ, և կոնկրետ ինչ եղանակ է ոգեշնչում երաժիշտներին, կարելի է շատ բան հասկանալ հասարակության մասին»,- նշված է տարածված հաղորդագրությունում::

Comments are closed.