Նորություններ
Հյու Ջեքմանի կնոջ հայտարարությունը
10.07.2015
Հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանի կինը՝ Դեբորա-Լի Ֆերնեսսը, խոստովանել է, որ արգելում է ամուսնուն աշխատել Անջելինա Ջոլիի հետ: Այս մասին ասել է նա ավստրալական Today Show թոք-շոուի ժամանակ: «Ես ասել եմ ամուսնուս գործակալին, որ թույլ չեմ տալիս նրան նկարահանվել Ջոլիի հետ: Իհարկե, նա հաճելի կին է և ինձ դուր է գալիս, որ նա բարեգործություն է անում, երեխաներ է որդեգրում, բայց ամեն դեպքում»,- պարզաբանել է նա: Ավելի ուշ դերասանի կինը հավելել է, որ դա կատակ է եղել: Հյուն և Դեբորան գրեթե 20 տարի է ամուսնացած են: Նրանք երկու երեխա են որդեգրել:















