Նորություններ
Աղետ Չինաստանում
09.10.2015
Չինաստանի մայրաքաղաքում ուժեղ սմոգի հետևանքով այսօր հայտարարվել է վտանգի բարձր՝«դեղին» մակարդակ։ Չինաստանի պետական օդերևութաբանական վարչության տվյալներով՝ վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված նաև հյուսիս-չինական Տյանցզին քաղաքում: Առավոտյան օդում առողջության համար վնասակար նյութերի քանակը Պեկինում գերազանցել է մեկ խորանարդ մետրի համար 300 միկրոգրամը, իսկ որոշ շրջաններում մոնիթորինգային կայանները ցույց են տվել 390 միկրոգրամ ցուցանիշ։ Աղտոտման բարձր մակարդակով պայմանավորված՝ Պեկինի իշխանությունները երեխաներին, տարեցներին ու հիվանդներին խորհուրդ են տալից զերծ մնալ երկար ժամանակ դրսում գտնվելուց:















