Նորություններ
2 տրիլիոն նորություն
22.10.2015
Facebook սոցցանցի օգտատերերին այժմ հասանելի է դառնալու ավելի քան 2 տրիլիոն նորություն՝ իրական ժամանակի ռեժիմում։ Ներկայում Facebook-ի որոնումը թույլ է տալիս տեսնել միայն ընկերների գրառումները, սակայն այժմ ամերիկացի օգտատերերն ընդլայնված որոնում իրականացնելու հնարավորություն ունեն և կարող են տեսնել ավելի քան 2 տրիլիոն հրապարակային գրառում։ Սա հնարավորություն կտա արդյունավետ գովազդ տեղադրել` օգտագործելով «բանալի բառերը», ինչպես արել է Google ընկերությունը։















