Նորություններ
YouTube-ի նոր ծառայությունը
23.10.2015
Հանրահայտ YouTube ժամանցային կայքն ընթացիկ տարվա հոկտեմբերի 28-ից կգործարկի վճարովի ծառայություն, որին բաժանորդագրվելով՝ հնարավոր կլինի տեսահոլովակները դիտել առանց գովազդի։ YouTube Red ծառայության ամսական բաժանորդագրության վճարը 9.99 դոլար է։ Դրա առավելություններից մեկն այն է, որ բաժանորդները կկարողանան տեսահոլովակներ ներբեռնել առանց համացանցի հասանելիության։ Բացի այդ, վճարովի բաժանորդագրությունն իր մեջ ներառում է հասանելիություն Google Play Music-ին, YouTube Gaming-ին, YouTube Music ժամանցային հավելվածներին։















