Նորություններ
«Սթիվ Ջոբս» ֆիլմը
27.10.2015
«Սթիվ Ջոբս» կենսագրական ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել նախորդ շաբաթ, տապալվել է ամերիկյան վարձույթում։ Առաջին հանգստյան օրերի ընթացքում ֆիլմն աշխատել է ընդամենը 7,3 միլիոն դոլար՝ չհայտնվելով անգամ ամերիկյան տոմսերի վաճառքից ստացված եկամուտ անվանակարգի առաջին հնգյակում։ Հաղորդվում է, որ Ջոբսի մասին ֆիլմի ստեղծման համար ծախսվել է 30 միլիոն դոլար և փորձագետները ֆիլմն «Օսկար» մրցանակի ամենագլխավոր թեկնածուներից են համարում։















