Նորություններ
Facebook-ի օգտատերերն ավելանում են
06.11.2015
Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Facebook սոցցանցի օգտատերերի թիվն ավելացել է 60 միլիոնով: Հոկտեմբերի 30-ի դրությամբ աշխարհում կա այդ սոցցանցի ավելի քան 1,55 միլիարդ օգտատեր։ Այս ցուցանիշը չափվում է ամեն ամիս։ «Կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում մենք կարծում ենք, որ Facebook-ը և Instagram-ը միմյանց հետ չեն մրցակցում: Մենք կմրցակցենք զանգվածային տեղեկատվական միջոցների մյուս տեսակների հետ»,- հայտարարել է ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը։ Նշենք, որ Facebook ընկերությունն Instagram ծառայությունը ձեռք է բերել 2012 թվականի ապրիլին։















