Նորություններ

Նորագույն ծառ-շենք Լոզանում

Նորագույն ծառ-շենք Լոզանում

13.11.2015

Շվեյցարայի Լոզան քաղաքում 35 հարկանի երկնաքեր կկառուցվի, որը համալրված   կլինի  գրասենյակներով ու բնակարաններով, ինչպես նաև ծառերով ու թփերով: Շենքի նախագիծը ներկայացրել է միլանցի ճարտարապետ Ստեֆանո Բոերին:  117 մետր բարձրությամբ նորագույն ծառ-շենքի 6 հարկը կհատկացվի գրասենյակային տարածքներին: Մյուս 29 հարկում 2-5 սենյականոց բնակարաններ կկառուցվեն: Ակնկալվում է, որ այդ բնակարաններում 400 մարդ կտեղավորվի: Վերին հարկը ռեստորան կամ սրճարան կդառնա: Ծրագրի հեղինակները ակնկալում են շինարարության թույլտվություն ստանալ հաջորդ տարի և շինարարությունն ավարտել 2016-ի վերջին:

Comments are closed.