Նորություններ
Kibiro նորագույն ռոբոտը
19.11.2015
Տոկիոյում ներկայացվել է Kibiro նորագույն ռոբոտը, որն ստեղծելիս կիրառվել է արհեստական ինտելեկտի ոլորտի նորագույն տեխնոլոգիաները: Այն ունակ է համակարգել մարդու նախասիրությունները ու օգտակար խորհուրդներ տալ: Kibiro-ն արտաքնապես նման է մարդուկի: Ռոբոտը տիրոջը ճանաչում է դեմքով և ձայնով, կարողանում է ոչ միայն հասարակ զրույց վարել, այլև օգտակար տեղեկատվություն քաղել դրանից: Այն առաջին հերթին տարբերակում է, թե ինչ է դուր գալիս կամ դուր չի գալիս տիրոջը: Ռոբոտի քաշը կազմում է 800 գրամ, իսկ բարձրությունը` 28 սմ: Նոր տարվա սկզբին ռոբոտը վաճառքի կհանվի հասարակական և մասնավոր կազմակերպությունների շրջանում: Ռոբոտի աժեքը կկազմի 1000-1200 դոլար:















