Նորություններ
Նորույթ Google-ից
26.11.2015
Ամերիկյան Google ընկերությունը ստեղծել է սարք, որը կրկնօրինակում է «Աստղային ճանապարհ» հայտնի հեռուստասերիալից կրծքին ամրացվող կոմունիկատորը։ Google Search-ի ավագ փոխնախագահի խոսքով՝ որոշել են վերարտադրել սարքը՝ բջջային սարքավորումներում ձայնային որոնման գործառույթի հասանելիության նոր միջոցներ ստուգելու նպատակով: Սարքավորման մեջ ներդրվել է բարձրախոս և Bluetooth-մոդուլ՝ հեռախոսի հետ կապի համար։ Ենթադրվում էր, որ ձայնային օգնականի պատասխանը կփոխանցվի կամ ականջակալների, կամ ներդրված դինամիկների միջոցով։















