Նորություններ
Ադելի կյանքից
27.11.2015
Հանրահայտ երգչուհի Ադելն անկեղծացել է՝ պատմելով իր ընկերոջ՝ Սայմոն Կոնեցկիի հետ իր հարաբերությունների մասին։ Երգչուհու խոսքով՝ նրա նոր երգերը ոգեշնչված են Սայմոնի հետ իր զարմանալի հարաբերություններով, ով «այդքան շատ բան է անում ինձ համար և իմ մի մասն է»։ Ադելի նոր՝ «25» ալբոմը խիստ տարբերվում է իր նախկին ալբոմից՝ «21»-ից, որը ստեղծվել է իր նախկին ընկերոջ հետ ծանր բաժանումից ունեցած տպավորությունների տակ: Երգչուհին խոստովանել է, որ երկար ժամանակ ապրել է բացասական տպավորություններից առաջացած զգացողություններով, բայց Կոնեցկիի շնորհիվ կարողացել է ամբողությամբ ազատվել դրանցից։















