Նորություններ

Չինաստանը կպայքարի զինված ռոբոտներով

Չինաստանը կպայքարի զինված ռոբոտներով

03.12.2015

Ամբողջ աշխարհին տիրած ահաբեկչական սպառնալիքի դեմ արդյունավետ պայքարելու նպատակով չինացի մասնագետները ստեղծել են փոքրիկ ռոբոտներ, որոնք զինված են նռնակներով ու ինքնաձիգներով։ Հակաահաբեկչական ռոբոտները, որոնք արտաքուստ նման են խաղալիք տանկերի, իրականում կարող են շատ արդյունավետ լինել։ Հատուկ ծրագրակազմի շնորհիվ դրանք ունակ են մեկը մյուսի հետ փոխհամաձայնեցնել իրենց քայլերը մարտի դաշտում կամ հատուկ օպերացիաների ժամանակ: Պեկինում հանդիսավոր կերպով ներկայացված ռոբոտները կարողանում են գտնել թաքցված ռումբերն ու վնասազերծել դրանք։ Նշվում է, որ հզոր հեռադիտակի շնորհիվ դրանք ունակ են թիրախը խոցել մեծ տարածության վրա։  Հայտնի է, որ հակաահաբեկչական ռոբոտներն արտադրվել են 3 օրինակով, որոնցից ամեն մեկի գինը մոտ 200.000 դոլար է:

Comments are closed.