Նորություններ

Yahoo-ի մասին

Yahoo-ի մասին

04.12.2015

Ամերիկյան Yahoo ընկերության տնօրենների խորհուրդը մտադիր է քննարկել Alibaba-ում ունեցած բաժնետոմսերը և համացանցային բիզնեսը վաճառելու առաջարկները: Ընկերությանը չի հաջողվել հաղթահարել տվյալ բիզնեսում ունեցած զարգացման բացասական միտումները, ուստի՝ բնական է, որ  բաժնետերերը փնտրում են իրավիճակի շտկման այլընտրանքային ճանապարհ:  Ընկերության համացանցային բիզնեսն իր մեջ ներառում է Yahoo որոնողական համակարգը, Yahoo Mail փոստային ծառայությունը, Yahoo News լրատվական պորտալը: Բացի այդ, ընկերությանն է պատկանում Alibaba-ի բաժնետոմսերի 15 տոկոսը, որոնք գնահատվել են 30 մլրդ դոլար։

Comments are closed.