Նորություններ
50 տարվա ընթացքում 786 նամակ
08.12.2015
Պակիստանցի իրավաբան Ջավաիդ Իքբալ Ջաֆրին դատական հայց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի դեմ` պահանջելով իր երկրին հետ վերադարձնել «Կոհ ի Նուր» կոչվող հսկայական ադամանդը: 105 կարատանոց ադամանդը զարդարում է այն թագը, որը ժամանակին պատկանել է Էլիզաբեթ 2-րդի մորը: Ի դեպ «Կոհ ի Նուր» ադամանդը գաղութատիրական ժամանակներում Մեծ Բրիտանիան վերցրել է Պակիստանից: «Ադամանդն իրականում պատկանում է Պակիստանի Փանջաբ նահանգին, որի կառավարիչն այն ապօրինաբար հանձնել է բրիտանացիներին»,-ասել է իրավաբանը: Հայտնի է, որ անցած 50 տարվա ընթացքում Ջաֆրին 786 նամակ է հղել Մեծ Բրիտանիայի թագուհուն` խնդրելով նրան հետ վերադարձնել ադամանդը: