Նորություններ

150 զույգ  մեկ հարսանիքում

150 զույգ մեկ հարսանիքում

09.12.2015

Հնդկական Գուջարաթ նահանգում 150 զույգեր ամուսնացել են հարսանեկան զանգվածային արարողության ժամանակ: Արարողության ընթացքում, որը տևել է 3 օր, հարսնացուները կրել են կարմիր, կանաչ և վարդագույն ավանդական զգեստներ: Հարսանիքի կազմակերպիչը 7 տարի զբաղվել է հարսանյաց արարողություններ կազմակերպելով այն աղջիկների համար, ովքեր չունեն հայր` նրանց ապահովելով օժիտով: Զանգվածային հարսանիքը, որին մասնակցել է 100.000 մարդ, արժեցել է 250.000 դոլար: Սակայն վաճառականը նշել է, որ հարսանիքը սուրբ է, իսկ ինքն անձամբ իր ծախսերը չի հաշվում նման դեպքերում։

Comments are closed.