Նորություններ

Facebook-ը կարող է նվազեցնել ինքնագնահատականը

Facebook-ը կարող է նվազեցնել ինքնագնահատականը

10.12.2015

Օքլենդի համալսարանի մասնագետները հետազոտություն են կատարել, որին ավելի քան   11000 մարդ է մասնակցել  (62,5 տոկոս կանայք ու 37,5 տոկոս տղամարդիկ` 18 տարեկանից մեծ): Եվ պարզել են, որ Facebook-ը կարող է նվազեցնել ինքնագնահատականը: Հետազոտությունը ցույց է տվել. 35-45 տարեկան մասնակցուհիները Facebook-ի պատճառով դժգոհ են եղել իրենց արտաքինից:   Գիտնականները նկատել էին, որ սոցցանցից օգտվող կանանց մոտ սեփական մարմնից գոհունակությունը սկսել էր նվազել մոտավորապես  30 տարեկանում ու նորից սկսել էր աճել 50-ից հետո: Այն մասնակցուհիները, որոնք Facebook-ից  չէին օգտվել, ավելի գոհ էին իրենց մարմնից: Ուժեղ սեռի ներկայացուցիչները պակաս էին մտահոգված սեփական մարմնով: Այնուամենայնիվ,   Facebook-ից օգտավող տղամարդկանց սեփական մարմինը դուր էր եկել ավելի քիչ, քան սոցցանցում էջ չունեցողներին:

Comments are closed.