Նորություններ
Շերլոք Հոլմսի արկածների մասին
22.12.2015
Ֆրանսիայում հայտնաբերվել է լեգենդար հետախույզ Շերլոք Հոլմսի արկածների մասին պատմող ամենաառաջին ֆիլմը, որը նկարահանվել է 1916թ. ու մինչ այժմ համարվում էր կորած: Այս մասին հայտնել է կինեմատոգրաֆի բնագավառի մասնագետներից մեկը` Վիսկոնսինի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Բրոդվելը: Ֆիլմը նկարահանվել է ամերիկացի դրամատուրգ Ուիլյամ Ջիլետի պիեսի հիման վրա: Ի դեպ, դրանում Հոլմսին մարմնավորել է հենց հեղինակը: Աղբյուրը մանրամասնում է, որ պիեսը 1899թ. գրվել է Շերլոք Հոլմսի կերպարը ստեղծող` բրիտանացի հայտնի գրող Արթուր Քոնան Դոյլի անմիջական մասնակցությամբ: