Նորություններ

«Մաշա+Կաշա» սերիան 1 մլն դիտում է ունեցել

«Մաշա+Կաշա» սերիան 1 մլն դիտում է ունեցել

23.12.2015

Ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմի սերիաներից մեկը YouTube կայքում ավելի քան 1 մլրդ դիտում է ունեցել: ««Մաշա+Կաշա» սերիան, որը հրապարակվել է Get Movies պորտալում, YouTube-ում ավելի քան 1 մլրդ դիտում է ունեցել»,- հայտնել են «Անիմակկորդ»   ընկերությունից։ Այդ սերիան դարձել է առաջին ռուսալեզու տեսանյութը, որը նման քանակությամբ օգտատերեր են դիտել:
Համաձայն կայքի տվյալների` սերիան այնտեղ տեղադրվել է 2012-ին: Մուլտֆիլմի այդ մասը պատմում է Մաշա անունով աղջկա մասին, ով չափազանց շատ շիլա է պատրաստում և փորձում է հաղթահարել այդ խնդիրն անտառի կենդանիների օգնությամբ:

Comments are closed.