Նորություններ
Մինաժի ելույթը 2 մլն դոլար
23.12.2015
Ամերիկացի ռեփ-երգչուհի և սեքս-խորհրդանիշ Նիքի Մինաժը ելույթ է ունեցել Անգոլայի բռնապետի համար: Մինաժը մասնավոր օդանավով ժամանել է Անգոլայի մայրաքաղաք Լուանդա, չնայած իրավապաշտպանների բողոքին՝ չերգել բռնապետի համար: Պաշտոնապես Մինաժի համերգը կազմակերպված է եղել տեղի հեռահաղորդակցության ընկերության համար, որը մասամբ պատկանում է երկրի նախագահ Խոսե Էդուարդո դոս Սանտոշի ընտանքին: Մինաժը իր ելույթի համար 2 մլն դոլար է ստացել: