Նորություններ
Parrot Pot կոչվող ծաղկաման
15.01.2016
Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել է բարձր տեխնոլագիական Parrot Pot կոչվող ծաղկամանը, որի օգնությամբ բույսերն ինքնուրույն են աճում: «Խելացի» կոչվող ծաղկամանը ինքն է աճեցնում բուսականությունը` կենդանի պահելով այն, անկախ նրանից՝ հասցնում եք ջրել, խնամել այն, թե չէ: 99 դոլար արժողությամբ ծաղկամանը հատուկ սենսորներ ունի, որոնք չափում են լույսը, խոնավությունը, ջերմաստիճանը և պարարտանյութերի մակարդակը, որպեսզի բույսը մշտապես ապահովված լինի անհրաժեշտ նյութով: