Նորություններ
«Կեցցե Կեսարը»
18.01.2016
Թողարկվել է Ջոել և Իթան Քոենների «Կեցցե Կեսարը» ֆիլմի նոր թրեյլերը։ Այն կարելի է տեսնել YouTube-ում: Տեսանյութի մեծ մասը նվիրված է այն տեսարանին, որտեղ Ռեյֆ Ֆայնսի կատարմամբ ռեժիսորը փորձում է բացատրել դերասանին՝ ինչպես է ճիշտ արտասանել բառը։ Ֆիլմը պատմում է հոլիվուդյան ստուդիայից աշխատակցի կյանքի մեկ օրվա մասին, որի ընթացքում նա պետք է բազմաթիվ խնդիրներ լուծի։ Գործողությունը զարգանում է 1950-ականներին՝ Հոլիվուդի «ոսկե շրջանում»։















