Նորություններ
Վիրտուալ ուղևորություններ
25.01.2016
Google-ը ընդլայնում է վիրտուալ ուղևորությունների հնարավորությունները: Հերթական նմանօրինակ էքսկուրսիան ներկայացնում է Բուքինգեմյան պալատը: Այժմ համացանցի օգտատերերը կկարողանան վիրտուալ շրջագայությամբ տեսնել արքայական պալատը, այդ թվում` պարահանդեսային դահլիճը, որտեղ անցկացվում են հանդիսավոր ընդունելությունները: Շրջագայություններն իրականացվում են YouTube տեսահոսթինգի միջոցով: 3D-էքսկուրսիայի առանձնահատկություններից մեկը 360 ստիճանի պանորամային տեսքն է, որն հաջողվել է ստանալ Google-ի 16 տեսախցիկների օգնությամբ: Նախկինում Google-ն արդեն գործարկել էր նման վիրտուալ շրջագայություններ Բրիտանական թանգարանում և Շեքսպիրյան թագավորական թատրոնում:















