Նորություններ
Ամենահին հեքիաթը
26.01.2016
Գիտնականները հայտարարել են, որ պարզել են՝ որն է ամենահին հեքիաթը: Խոսքը «Դարբինն ու Սատանան» հեքիաթի մասին է, որի ակունքները գալիս են դեռ Բրոնզե դարից և այժմ հեքիաթը մոտ 6 000 տարեկան է: Այդ հեքիաթի հիմնական սյուժեն հանդիպում է այն ժողովուրդների հեքիաթներում, որոնք պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին: Հետազոտության համար գիտնականները 275 հեքիաթ են վերցրել, իսկ հետագայում շրջանակը նեղացրել մինչև 76 հիմնային սյուժեներ:















