Նորություններ

Ընկերների առավելագույն հնարավոր թիվը Facebook սոցցանցում

Ընկերների առավելագույն հնարավոր թիվը Facebook սոցցանցում

26.01.2016

Բրիտանացի հոգեբանները` հայտնի մարդաբան Ռոբին Դանբարի ղեկավարությամբ, պարզել են իրական ընկերների առավելագույն հնարավոր թիվը, որոնք կարող են լինել Facebook սոցցանցում:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն` վկայակոչելով Royal Society Open Science ամսագրում հրապարակված տվյալները,  գիտնականների ուսումնասիրության հիմքում ընկել է 1990-ականներին Դանբարի  կատարած մեկ այլ հետազոտություն, որի համաձայն` անհատը կարող է կայուն սոցիալական  կապ պահպանել  100-230 մարդու հետ:
Նոր աշխատությամբ հոգեբանները ցույց են տվել, որ  սոցիալական կայքերում, օրինակ` Facebook-ում, այս տեսությունը նույնպես ճիշտ է: Գիտնականների կարծիքով` միջինում մարդ կարող է ունենալ 5 մտերիմ ընկեր և առավելագույնը 150 բարեկամ-ընկեր: Ըստ Դանբարի` մյուս ընկերները Facebook-ում ուղղակի ծանոթներ են:

Comments are closed.