Նորություններ

15 մլն դոլարի դատական հայց

15 մլն դոլարի դատական հայց

02.02.2016

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սոֆիա Վերգարան, ով համարվում է մոլորակի ամենացանկալի կանանցից մեկը, 15 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել մարմնի և դեմքի խնամքին վերաբերող ծառայությունների մատուցմամբ զբաղվող Venus Concept ընկերության դեմ, որն առանց համապատասխան թույլտվության օգտագործել է իր լուսանկարը: Այդ ընկերությունն Instagram-ի իր էջում գովազդել է իր ծառայությունները` կցելով կոլումբացի դերասանուհու լուսանկարը: Այժմ 43-ամյա գեղեցկուհին պահանջում է հեռացնել իր լուսանկարը գովազդից ու 15 մլն դոլարի փոխհատուցում տրամադրել իրեն։

Comments are closed.