Նորություններ
Բարկության, տխրության, հրճվանքի նշաններ Facebook-ում
03.02.2016
Facebook-ի ստանդարտ «լայք»-երը առաջիկայում կհավելեն նոր «ռեակցիայի կոճակներ: Այսպիսով օգտատերերը կկարողանան սոցցանցում հրապարակված մեկնաբանությունները, տեսանյութերը, լուսանկարները գնահատել բարկության, տխրության, հրճվանքի նշաններով: Ինչպես նաև՝ «Ուռա» և «wow» բացականչություններով: Facebook -ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստացել է, որ նորամուծությունները կհայտնվեն «շատ շուտով»: Նոր «ռեակցիաները» անցած տարվա վերջից արդեն փորձարկվում են մի շարք երկրներում՝ Չիլիում, Ֆիլիպիններում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, Կոլումբիայում:















