Նորություններ

Տիմատին հայտնվել է հետաքրքրիր պատմության մեջ

Տիմատին հայտնվել է հետաքրքրիր պատմության մեջ

05.02.2016

Հայտնի ռեփեր Տիմատին հայտնվել է հետաքրքրիր պատմության մեջ: Անհայտ օգտատերը երգչից պարտքով 50 000 դոլար է խնդրել՝ 100 տոկոսանոց հաջողված բիզնես նախագիծը կյանքի կոչելու համար: Տիմատին էլ իր հերթին պատասխանել   և  յուրօրինակ առաջարկ է արել տղային.  «Սովորաբար նման նամակներին ես պատասխանում եմ՝ «գնա գրողի ծոցը», բայց այսօր բարձր տրամադրություն ունեմ եւ խոսք եմ տալիս օգնել քեզ, եթե դու այս գրառումը լուսանկարես, լուսանկարը տեղադրես սոցցանցերում   ու   հավաքես 100 000 լայք: Այդ դեպքում ես ինքս կկապվեմ քեզ հետ»,- պատասխանել է Տիմատին:  Ի դեպ, ռեփերը Facebook-յան իր էջում նաեւ նշել է, որ թողել է իր էլեկտրոնային հասցեն, որպեսզի տղան ուղարկի իր բիզնես նախագիծը՝ չնայած քաջ գիտակցում է, որ այս ամենը խաբեություն է:

Comments are closed.