Նորություններ
YouTube-ի նորույթը
06.02.2016
YouTube տեսածառայությունը մտադիր է սերիալների, ֆիլմերի և ծրագրերի սեփական արտադրությունը սկսել։ Դրանց մասնակցության համար նախատեսվում է ներգրավել հայտնի տեսաբլոգերների: Սեփական հեռուստաարտադրանքը կդառնա YouTube Red վճարովի համակարգին հանդիսատեսի գրավման ուղղությամբ տարվող գովազդային արշավի մասը։ Ի տարբերություն նախնական մարքեթինգային ռազմավարության, որն էր՝ նոր բաժանորդներ գրավել շոու բիզնեսի աստղերի օգնությամբ, այժմ նրանց տեղը կզբաղեցնեն ինտերնետ-միջավայրի հայտնի բլոգերները։















