Նորություններ
125.000 հազար թվիթերյան էջ է փակվել
10.02.2016
Twitter միկրոբլոգների ցանցը 125.000 հազար թվիթերյան էջ է փակել՝ «ահաբեկչական գործողություններ գովազդելու» համար: 2015-ի կեսից մինչև օրս այդ միկրոբլոգները փակվել են «սպառնալիքների, հիմնականում «Իսլամական պետությանը» վերաբերող ահաբեկչական գործողություններ գովազդելու» հիմնավորմամբ: Նշվում է, որ ավելացել է այն աշխատակիցների թիվը, ովքեր դիտարկում են նման գործունեության մասին ծանուցումները և համապատասխան գործողություններ կատարում:















