Նորություններ

Google-ի մասին

Google-ի մասին

12.02.2016

Ամերիկյան Google-ը համարվում է ամբողջ աշխարհում իր աշխատակիցներին ամենաբարձր վարձատրող ընկերություններից մեկը: Համաձայն  Google-ի բրիտանական մասնաճյուղի հրապարակած տվյալներին, բրիտանական մասնաճյուղում աշխատողների տարեկան միջին աշխատավարձը գերազանցում է 230.000 դոլարը: «Անցած տարի Google-ի բրիտանական մասնաճյուղի մոտ 2.000 աշխատակցին վճարված աշխատավարձի ընդհանուր չափը կազմել է 816.5 մլն դոլար»,- նշվում է ծախսերի վերաբերյալ հաշվետվությունում: Աղբյուրը հավելում է, որ անցած 18 ամսվա ընթացքում Google-ն աշխատանքի է վերցրել 500 մարդու:

Comments are closed.