Նորություններ

Մազափունջը  վաճառվել  է 35 հազար դոլարով

Մազափունջը վաճառվել է 35 հազար դոլարով

26.02.2016

Հայտնի երաժիշտ, The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի մազափունջը Դալլասում կայացած աճուրդում վաճառվել է 35 հազար դոլարով:  Նախնական գինը եղել է 10 հազար դոլար: Մոտ 10 սմ երկարություն ունեցող շագանակագույն մազափունջը կտրվել է 1967 թվականին գերմանացի վարսավիրի կողմից Համբուրգում, որտեղ երաժիշտը նկարահանվում էր  «Ինչպես ես հաղթեցի պատերազմում» ֆիլմում: Վարսավիրը որպես հուշ իրեն է պահել մազափունջը  մոտ 50 տարի:

Comments are closed.