Նորություններ
«Լավագույն դերասան»՝ Լեոնարդո Դի Կապրիո
02.03.2016
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, ով «Օսկարի» է արժանացել «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Փրկվածը» ֆիլմում իր աշխատանքի համար, բեմում ունեցած ելույթի ընթացքում շնորհակալություն է հայտնել կինոակադեմիային և գործընկերներին, ինչպես նաև հիշեցրել է կլիմայական խնդիրների մասին: «Եկեք չընդունենք մեր մոլորակը որպես արդեն իսկ տրված մի բան: Ես չեմ ընդունում նաև այսօրվա պարգևատրումն այդկերպ: Կլիմայական փոփոխություններն իրական են, դա տեղի է ունենում հենց հիմա: Մենք պետք է միասին աշխատենք»,- նշել է Դի Կապրիոն: Դերասանն արժանացել է «Օսկարի» «Փրկվածը» ֆիլմում որսորդ Հյու Գլասի դերի համար: Դա 41-ամյա դերասանի առաջին մրցանակն է: Նախկինում նա մի քանի անգամ ներկայացվել է մրցանակի, սակայն այդպես էլ չի արժանացել բաղձալի արձանիկին։















