Նորություններ
Digital News Initiative նախագիծ
04.03.2016
Google-ը Եվրոպայի 128 լրատվական կազմակերպությունների 27 մլն եվրո կհատկացնի Digital News Initiative նախագծի շրջանակներում։ Այս մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Սունդար Փիչաին։ Նրա խոսքով՝ ֆինանսավորման նպատակն է թվային լրագրության ոլորտում խթանել նորարարությունները։ Այդ ծրագրի դափնեկիրների ցուցակը կհրապարակվի մոտ ժամանակներս, սակայն Agence Franse-Presse-ի տեղեկություններով՝ այդ ցուցակում հայտնվել է 6 աշխատանքային լեզուներով բջջային սարքավորումների համար ինտերակտիվ գրաֆիկի իրենց նախագիծը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։















