Նորություններ
Ամենահարուստ մարդն աշխարհում
05.03.2016
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը հերթական անգամ աշխարհի ամենահարուստ մարդն է ճանաչվել՝ գլխավորելով ամերիկյան Forbes ամսագրի վարկածով միլիարդատերերի գլոբալ վարկանիշը: Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է 75 միլիարդ դոլար: Forbes-ը հրապարակել է աշխարհի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը: Վերջին 22 տարիներին Գեյթսն ամենահարուստ մարդ է ճանաչվել 17 անգամ: Ըստ Forbes-ի՝ երկրորդ տեղում 79-ամյա իսպանացի միլիարդատեր Ամանսիո Օրտեգան է: Աշխարհի հարուստ մարդկանց եռյակը ինչպես նախորդ տարի, այս տարի ևս եզրափակում է 85-ամյա ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը:















