Նորություններ

Facebook-ի  դեմ

Facebook-ի դեմ

05.03.2016

Գերմանիայի դաշնային հակամենաշնորհային գերատեսչությունը հետաքննություն է սկսել օգտատերերի անձնական տվյալների նկատմամբ Facebook-ի հնարավոր չարաշահումների գործով: Գերատեսչությունում կարծում են, որ Facebook-ը շահույթ է ստանում շուկայում գերիշխող դիրքից՝ պարտադրելով հաճախորդներին համաձայնել պայմանների, որոնք թույլ են տալիս սոցցանցին օգտագործել իրենց տվյալները: Facebook-ը հայտարարել է, որ վստահ է օրենսդրությունը պահպանելու հարցում և պատրաստ է գերմանական կարգավորիչներին օժանդակություն տրամադրել։

Comments are closed.