Նորություններ

«Նոր ալիք 2016»

«Նոր ալիք 2016»

29.04.2016

«Նոր ալիք 2016» մանկական երաժշտական մրցույթին Հայաստանը կներկայացնի Միքայել Գրիգորյանը՝ Միշան, ով հանդիսատեսին հայտնի է «Փոքրիկ ղարաբաղցի» երգով: Մրցույթի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլը կայացել է ապրիլի 18-ին, որի ընթացքում ընտրվել են այն մասնակիցները, ովքեր պետք է ներկայացնեն իրենց երկիրը «Նոր ալիք 2016»-ի եզրափակիչ փուլում: Այն կայանալու է Ղրիմի «Արտեկ» կենտրոնում օգոստոսի 11-13-ը: Եզրափակիչ փուլում հանդես են գալու նաև Ռուսաստանից, Աբխազիայից, Բելառուսից, Վրաստանից, Ղրղզստանից, Կորեայից, Լատվիայից, Մալթայից, Ուկրաինայից, Ղազախստանից 16 ներկայացուցիչ:

Comments are closed.