Նորություններ
The Beatles-ի կյանքից
29.04.2016
Ավստրալիայի կինոյի և երաժշտության ազգային արխիվը համացանցում հրապարակել է The Beatles խմբի մասնակցությամբ տեսահոլովակը, որն անհայտ է եղել նախկինում: Երաժիշտներին 1965-ին տեսագրել է պարուհի և ոճաբան-դիմահարդար Դոն Սուեյնը: Տեսանյութում պատկերվում է` ինչպես են «բիթլները» պատրաստվում Ավստրալիայում համերգային շրջագայության շրջանակներում տեղի հեռուստատեսությամբ ելույթին: Տեսագրությունը տանը գտել է պարուհու դուստրը` Մելիդա Դորինգը և որոշել է այն հանձնել մասնագետներին:















