Նորություններ
Twitter-ունի 320 միլիոն օգտատեր
06.05.2016
Twitter ընկերության բաժնետոմսերը կտրուկ էժանացել են: Նյու Յորքի ֆոնդային բորսայի աճուրդներում դրանց գինը նվազել է 3 տոկոսով՝ հասնելով մեկ բաժնետոմսի համար 13,9 դոլարի: Դա նվազագույն գինն է, որ գրանցել են ընկերության բաժնետոմսերը 2013 թվականի նոյեմբերից ի վեր: Փորձագետների գնահատականով՝ միայն այս տարի Twitter-ի բաժնետոմսերն էժանացել են 39 տոկոսով, իսկ ընդհանուր առմամբ ընկերության ողջ պատմության ընթացքում՝ ավելի քան 65 տոկոսով: Այս տարվա հունվարին ընկերությունից դուրս են եկել չորս փոխնախագահները: Ինչպես հաղորդել է Bloomberg գործակալությունը, հեռացումները հաջորդել են սոցիալական ցանցի նոր օգտատերերի թվի աճի տեմպերի անկումը կանգնեցնելու ընկերության ղեկավարության անկարողությանը։ Twitter-ի ակտիվ օգտատերերի թիվն այժմ մոտ 320 միլիոն է։















