Նորություններ

Windows 10 օպերացիոն համակարգը  վճարովի կդառնա

Windows 10 օպերացիոն համակարգը վճարովի կդառնա

07.05.2016

Windows 10 օպերացիոն համակարգը հուլիսի 30-ից վճարովի կդառնա։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Microsoft ընկերությունը։ Ի դեպ` Windows 10-ը թողարկվել է որպես Windows 7-ի և Windows 8.1-ի համար անվճար թարմացում անցած տարվա հուլիսի 29-ին: Օպերացիոն համակարգը ստեղծողներն օգտատերերին մեկ տարի են տվել այն անվճար տեղադրելու համար: Շատերը կարծում էին, որ Microsoft-ը կպահպանի այդ հնարավորությունը նաև հետագայում, սակայն դա տեղի չունեցավ: Հաղորդվում է, որ Windows 10 Home-ի արժեքը կազմելու է 119 դոլար: Այն կարելի է նաև ստանալ՝ ձեռք բերելով նոր սարք՝ համակարգիչ կամ պլանշետ: Հայտնի է, որ այժմ Windows 10 օպերացիոն համակարգը տեղադրված է 300 միլիոն սարքերում։ Այնուամենայնիվ, մինչ օրս ամենատարածվածը մնում է Windows 7-ը, որն ընկերությունը թողարկել է 2009 թվականին:

Comments are closed.