Նորություններ

Facebook-ն ընդլայնել է լսարանը

Facebook-ն ընդլայնել է լսարանը

11.05.2016

Ֆեյսբուք սոցիալական հարթակը փորձարկում է հաղորդագրությունների ինքնաոչնչացման գործառույթը: Նմանատիպ ֆունկցիա գոյություն ունի Snapchat մեսինջերում: BuzzFeed-ի տվյալներով՝ սոցցանցն անհետացող հաղորդագրությունների գործառույթը Ֆրանսիայում փորձարկում է 2015 թվականի նոյեմբերից։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Facebook-ն ընդլայնել է լսարանը, որը փորձարկում է նոր գործառույթը։ Կարգավորումներում կհայտնվի կետ, որով հաղորդագրությունները հնարավոր է ավտոմատ ոչնչացնել 1 րոպեից, 15 րոպեից, 1 ժամից, 4 ժամից կամ մեկ օրից։

Comments are closed.