Նորություններ
Գինեսի ռեկորդների գրքում
12.05.2016
Ամերիկյան Մենսֆիլդ քաղաքից սիամական կատուն պաշտոնապես գրանցվել է հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքում` ճանաչվելով աշխարհում իր տեսակի ամենատարեց ներկայացուցիչ: Սկուտեր մականունով կատուն ծնվել է 1986թ. մարտի 26-ին: Նրա տիրուհին վստահ է, որ կենդանու երկարակեցության գաղտնիքն ակտիվ կենսակերպի ու ճիշտ սննդակարգի մեջ է։ Քմահաճ չորքոտանին առանձնահատուկ սեր է տածում հավի մսի ու ջրային պրոցեդուրաների հանդեպ:















