Նորություններ

Ապոկալիպտիկ ապագայի նախանշան

Ապոկալիպտիկ ապագայի նախանշան

12.05.2016

Ծովի մակարդակի բարձրացումը, որի հետևանքով ամբողջական կղզիներ են ջրի տակն անցնում, համարվում էր ապոկալիպտիկ ապագայի նախանշան, սակայն Խաղաղ օվկիանոսում այսօր դա արդեն իրական է: CNN-ի հաղորդմամբ` խաղաղօվկիանոսյան Սոլոմոնյան կղզիներից 5-ը անհետացել են ջրի տակ անցյալ 7 տասնամյակում: Ըստ բնապահպանական հետազոտման կենտրոնի հրապարակված զեկույցի` այդ հինգից մեկի վերջին հետքերն անհետացել են ոչ հեռավոր 2011-ին:
Մյուս 6 կղզիներն արդեն կորցրել են տարածքի 20 տոկոսը, ինչի հետևանքով բնակիչները տեղափոխվել են հեռավոր տարածաշրջաններ:

Comments are closed.