Նորություններ

«Եվրատեսիլ»-ից  հետո

«Եվրատեսիլ»-ից հետո

18.05.2016

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները պատասխանել են change.org կայքում տեղադրված խնդրագրի հեղինակին, ով պահանջում էր վերանայել երաժշտական մրցույթի արդյունքները: «Եվրատեսիլի» ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ «Եվրատեսիլ-2016-ի» հաղթողը կմնա Ուկրաինան: «Հասկանում ենք, որ բոլորը համաձայն չեն «Եվրատեսիլ» մրցույթի արդյունքների հետ, սակայն մի մրցույթում, որտեղ արդյունքները որոշվում են սուբյեկտիվ և հաճախ շատ անձնական կարծիքների հիման վրա, միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք համաձայն չեն լինի: Չնայած դրան` արդյունքները ուժի մեջ են մնում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Եվրոպական հեռարձակողների միությունը, որը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչն ու սեփականատերն է, խոստացել էր վերանայել մրցույթի արդյունքները: Խնդրագիրը ավելի քան 310 000 ստորագրություն է հավաքել:

Comments are closed.