Նորություններ
Կաննի կինոփառատոնից
18.05.2016
Ֆրանսիական Ռիվեյրայում ընթանում է տարվա կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկը` Կաննի կինոփառատոնը, որն այս տարի անցկացվում է 69-րդ անգամ: Կինոփառատոնի շրջանակում ցուցադրվել է Պեդրո Ալմոդովարի «Ջուլիեթ» ֆիլմը, որի պրեմիերային ներկա են եղել մոդելային աշխարհի ամենահայտնի ու պահանջված ներկայացուցիչները: Մասնավորապես՝ կարմիր գորգին իրենց անթերի ճաշակն ու նախանձելի մարմիններն են ի ցույց դրել Պետրա Նեմկովան, Ադրիանա Լիման, Կառլի Կլոսը, Իզաբել Գուլարը, Նատաշա Պոլին և պոդիումի մյուս «թագուհիները».















